Ամրապնդենք մեր հզորությունը հոգեկան բարեկամությամբ:
Գիտակցենք մարդկության նոր ուղին՝ գիտակից մարդուց դեպի հոգևոր մարդը:
Բեինսա Դունոյի Հոգու Սրբազան Խոսքերը
Կոչ Իմ Ժողովրդին՝ Սլավոնական Ընտանիքի Բուլղար Զավակներին
Լսեցե՛ք Երկնային Խոսքը.
Եղբայրնե՛ր և քույրե՛ր սլավոնական տան, տառապանքի ցեղի, հոգու և սրտի ապագայի, կյանքի և փրկություն ներկայի, խաղաղության հովհանավորի, որդինե՛ր Աստծու Թագավորության,- լսեցե՛ք Խոսքը.
Երկինքը ձեզ է հանձնարարում մի սուրբ պարտականություն Խաղաղության Արքայությունում, որը գալիս է և մոտենում՝ իր հզորությամբ այս աշխարհի կյանքում նշելու մի մեծ իրադարձություն, և եթե հավատարիմ լինեք այժմվանից այդ ազնիվ ու սուրբ կոչմանը, որը ձեզ է սպասում, հավատացեք, որ Ինքը՝ Զորության Աստվածը, ձեզ կպսակադրի փառքով ու Իր Կյանքի վեհությամբ և կհիշատակի ձեր անունները բարձր աշխարհների Գերագույն գրքում, որոնք օգնում են բարձրագույն սուրբ աշխատանքի մեծ փրկությանը: Ձեզ սպասվում է փառավոր ապագա, որը գալիս է ոչ թէ ոչնչացնելու ու ջնջելու կյանքը, այլ հարություն տալու իր կատարյալ ամբողջականությամբ: Այս կյանքին մասնակցելու են կոչված բոլոր ընտրյալ մարդիկ և ժողովուրդները, որոնք կազմում են մարդկային ցեղի նոր սերունդների գույները: Ձեր ժամանակը մոտենում է, ձեր քննությունը ավարտվում է, ձեր կոչման ժամը հնչում է, և սկսվում է կյանքի այն րոպեն, երբ կարթնանաք ու կմտնեք այդ օրհնված կյանքը, որն արդեն մտնում է այս շատ տառապյալ երկիրը:
Ես գալիս եմ ի վերուստ Աստծո մեծարգո հրամանով, ձեր Երկնային Հոր, Ով ինձ օժտել է մեծ առաքելությամբ, որպեսզի ձեզ փրկեմ չար ճանապարհից և ձեզ քարոզեմ կյանքի Ճշմարտությունը, որն իջնում է երկնային հարթությունից հավերժական Լույսով լուսավորելու ցանկացած հոգի և թարմացնելու, բարձրացնելու բոլոր հոգիները՝ որպես ընտրյալ Ճշմարտության հետևորդներ, որոնք նախատեսված են ծիլը կազմելու Նոր Մարդկության, որին Սլավոնական ընտանիքը՝ Յուդայի ցեղը, մի օջախ կդառնա:
Փրկության Առաջանորդը՝ Սիոնի օծվածը, Տեր Թագավորը, տառապյալների եղբայրը, կժամանի ամբողջ թափով ու հոգևոր հարստությամբ և կփոխի այս աշխարհի երևույթը: Մոտենում է ժամանակը, երբ դուք արժանի տեղ կզբաղեցնեք ներված բարձր աշխարհների շարքում, որոնք աստիճանաբար, անշեղորեն բարձրանում են մեկը մյուսի հետևից մի նոր ոլորտ՝ վերին բարձրագույն աշխարհներ: Երկնային Աստվածային կարգադրությամբ ձեր այս աշխարհը առաջ կընթանա ևս մեկ քայլ՝ Բարձրագույն Ղեկավարի կողմից սահմանված մյուս երկրների միջև զբաղեցնելու իր տեղը: Ձեր մուտքը անծայրածիր սահմաններով այդ Նոր Արքայության հավերժական աշխարհները կարտահայտվի Գերագույն Տիրակալի, Պահապանի և Արքայի նշանով, Ով ամենից բարձրն է: Նա ձեզ կդիմավորի կոչումնավոր բոլոր հրեշտակների հետ, որոնք ուրախ և երջանիկ ձեզ կընդունեն որպես Հավերժական Թագավորության համաքաղաքացիների, որի փառքն ու իշխանությունը հավերժ են:
Մի՛ վշտացրեք Աստծոն ձեր վարքով, մի՛ կասկածեք Նրա Ճշմարտությանը, որ բերում է Երկնային բնակատեղից ձեզ համար ի նշան ձեր նկատմամբ Իր հավատարմության և Սիրո: Լուսավորվե՛ք, ուշքի՛ եկեք, կառնեք կյանքի Ճշմարտությունը: Նա, ով ձեզ ծնել է, զգոն է ձեր նկատմամբ: Գիտեք Նրա Անունը: Մի՛ երկմտեք, մի՛ տատանվեք, այլ դե՛ն նետեք ձեր թուլամորթությունը և թերահավատությունը, եկե՛ք դեպի հավերժական կյանքի Լույսը, ըմբռնե՛ք հավերժին ուղին Աստծու, Ով ձեզ բարձրացրել է ոչնչության մոխիրներից դեպի անմահության փառքն ու շքեղությունը:
Մի՛ մոլորվեք, այլ ընդունե՛ք Նրան, Ով ձեզ կենդանացնում է: Նրա առջև ընտանիքները, սերունդները և ժողովուրդները չեն անհետանում, այլ վերածնվում են այդ նույն Հավերժական Հոգուց, Ով կարգի է բերում ամեն ինչ այս ընդհարձակ Աստվածային աշխարհում: Վերամարմնավորումը մեծ օրհնություն է, որն օգնում է ձեզ մտնել Լուսավորության Ճանապարհ, որի ամեն մի քայլափոխին միասին բնակվում են Սերն ու Խաղաղությունը: Դա կյանքի հզոր հավերժական շարժիչն է, որը սթափեցնում է բոլոր հոգով ընկճվածներին: Դա է փրկության ճանապարհը, որով կընթանա մարդկային թշվառ ցեղը, Երկնքից կոչված ևս մեկ մեծագույն սխրագործության, որով և կավարտվի այն ամբողջը, ինչ նախատեսված է:
Ճանապարհը, որով եկել եմ ձեզ տանելու Աստծո Արքայություն, որ ծառայեք Նրան, հավերժական է: Այն լի է ու առատ կյանքի օրհնությունով, դրանով են բարձրացել երկնային բոլոր դասերն ու դեմքերը միչև այս հավիտենականությունը, որն անսկիզբ է և անվերջ: Ձեր և երկնային ստեղծվածների միջև ընկած է մի վիթխարի անդունդ, որը անհաղթահարելի է անգամ Հզոր Ուժերի համար: Բայց այդ ամենով հանդերձ կա անտեսանելի մի կապ, որը միավորում է ամեն ինչ անբաժանելի եղբայրությամբ: Այդ կապը հավերժ և անտեսանելի Աստծո Սերն է ՝ Կյանքի Աղբյուրը:
Դա անհաղթահարելի Սերն է Նրա, Ով ձեզ սիրում և հոգում է ձեր մասին, և կանչեց Ինձ վերևից օգնության ձեզ համար այս ծանր ժամանակ, որ վերջին անգամ է տեղի ունենում այս աշխարհում:
Ձեր առջև մի մեծ վտանգ կա, որը կարող է ոչնչացնել այն ամենը, ինչ սրբորեն ստեղծվել է ձեր Երկնային Հոր կողմից: Դրա համար էլ Ես այս աշխարհ եմ եկել, որպեսզի անձամբ ղեկավարեմ ձեզ կյանքի վտանգավոր այս պահերին: Եղե՛ք կայուն և չտատանվող այրեր, հավատարիմ ձեր կոչմանը, գոտեպնդված և պատրաստ պայքարի: Պատրաստ եղե՛ք ծայրահեղ ինքնազոհողության, որպեսզի հաղթանակի Ճշմարտությունը, ժամանակն է բարեհաճ դրսևորել ձեզ այն հարցում, որ դուք ընտրյալ ազգ եք, Արքայական ընտանիք, ժողուվուրդ, որի առաջնորդը Ինքը՝ Ամենայն Հզորն է: Ես գալիս եմ սատարելու սլավոնական ցեղին, որը հաղթանակող է միշտ իր բոլոր թշնամիների նկատմամբ, որոնք արգելակում են նրան ձեռք բերելու այն արժանավայել գիտելիքները, որոնց նա ձգտում է, և որոնք նրա առաքելությունն են, ինչը նախատեսված է Բարձրագույն Նախախնամության կողմից: Ժամկետները մոտենում են և նրանք այդ աշխարհի շեմին են: Ճշմարտությունը կհաղթահարի և ամենայն ներդաշնակությամբ կտիրապետի և գեղեցկությամբ կլուսավորի այս աշխարհի երկնային փայլատակումը: Գալիս է ճշմարտության պահը, որ ձեզ ստեղծել է Նրա փառքի համար: Լսե՛ք Նրա Ձայնը, Ով որոտում է վերևից, աչքերը բարձրացրե՛ք վեր և տեսե՛ք այն, ինչ ձեզ սպասվում է, ուշադի՛ր եղեք և կլսեք քաղցր երգեր, հաճելի օրհներգեր, գերագույն շարականներ, հրեշտակային երգեր՝ պատրաստված այդ օրհնված օրվան:
Իմացեք՝ հավատարմությունը նոր կյանք մտնելու առաջին քայլն է, Սիրո առաջին պտուղն է, որ դուք մատուցում եք Երկնային Տիրոջ զոհասեղանին: Մի՛ իջեք անցյալի դատարկ մեղադրանքներին, որից ձեզ ոչ մի օգուտ չկա՝ բացի սխալներից խուսափելու փորձից՝ հանուն ներկայի բարելավման: Ձեր վերածննդի ճակատագիրը ազնիվ բարերարների գործն է, որոնք հիմա չկան: Հիմա այս ամենը մակերեսային է և ամուր չէ, անցողիկ է և մանր և չի կարող տալ ցանկալի պտուղներ: Ժողովրդին պետք են հավաքական և Աստվածահաճո սկզբունքներով ղեկավարում և կառավարում, ինչը կօգնի նրա առաջընթացին: Այդ սկզբունքները վաղուց որոշված են Աստծո կողմից, որը հոգում է Իր բոլոր զավակների կատարելագործման մասին, և այդ սկզբունքները սերմանված են ձեր սրտերում: Ժողովուրդների վերածննդի ժամանակ միտքն ու սիրտը պետք է աշխատեն միասնաբար, Սերն ու Բարերարությունը՝ ձեռք ձեռքի տված, իսկ մտքի ուժը պետք է ղեկավարի և կառավարի նրանց լուսավոր ձգտումներով: Սրանից դուրս ամեն ինչ անդառնալիորեն կկորչի: Ահա թե ինչու դուք պետք է մտահոգվեք ձեր վիճակով, մտահոգվեք, որպեսզի խուսափեք համընդհանուր աղետից, որը կախված է ձեր գլխի վրա:
Ես մտնում եմ այս այլասերված աշխարհը, որպեսզի ցուցաբերեմ անհրաժեշտ ներգործություն և հեռացնեմ ձեզ կործանարար ճանապարհից, որին չմտածված ձևով ոտք են դրել հողագնդի ժողովուրդները: Իմացե՛ք, եթե մերժեք Իմ բարի խորհուրդները և առարկեք Իմ Աստվածածային թելադրանքները, որոնք Ես եմ ձեզ տալիս նրա համար, որ դուք ինձ շատ հաճո եք, ապա կկիրառեմ վատագույն ուրիշ միջոցներ, որոնց Ես լիազորված եմ կիրառել Տիրոջ Սուրբ Պատվիրանները չկատարելու դեպքում: Դուք Իմ հայեցողության տակ եք, և Ես պետք է ձեզ ղեկավարեմ և դաստիարակեմ Ճշմարիտ Խոսքով: Ես ձեր խնամակալն եմ և ձեր գերագույն ուղեկցողը դեպի Երկնային տարածքները: Ես կանխատեսել եմ բոլոր դժվարությունները, որ կստեղծի Ինձ համար ժամանակը, քանի դեռ չեմ հասցրել ձեզ անվտանգ տարածք: Ես իրազեկված եմ, թե որքան արգելքներ, որքան անհաջողություններ են լինելու մեր առջև այս մեծ պայքարում, բայց Իմ Հոգին չի նահանջելու ծրագրից: Ձեր նկատմամբ Իմ Սերը բերել է մի սուրբ պարտականություն, և Ես վերցրել եմ ձեր պաշտպանությունը: Հեռավոր անցյալում ձեր հոգին չէր ցուցաբերում այդքան գեղեցկություն, որ հրապուրեր Ինձ և ստիպեր սիրել ձեզ: Դուք զազվելի էիք, և նա ով տեսել էր ձեզ, ցնցվել էր ձեր կոպիտ սրտի երևույթից: Ես չեմ խորշել և չեմ ատել ձեզ կոպիտ արտաքինի համար, որի մեջ բովանդակված էր նաև ձեր հոգին, և սիրեցի ձեզ ամբողջապես Իմ լրիվ սրտով՝ փորձելով գտնել ինչ-որ մի Աստվածածային բարերարություն, ձեր հոգու ինչ-որ մի շնորհակալ գիծ, որը կարելի էր մշակել և բարելավել այնպես, որ նա տա բարի պտուղներ և ձեզ մոտ ձևավորեր մաքուր, սուրբ և բարձրաշունչ վարք, այնպես, որ դուք արժանանայիք մտնելու այն առաջին ժողովուրդների ցանկը, որոնց Ուժերի Աստվածը ընտրել է կատարելու Նրա Հավերժական և Սուրբ Կամքը: Այժմ որոշվում է այս խեղաթյուրված աշխարհի հիմնական ճակատագիրը, որտեղ մոտ ժամանակներս կկատարվեն արմատական և մեծագույն փոփոխություններ, ինչը նոր էջեր կբացի հողագնդի մակերևույթին: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ձեզ նախապատրաստել, որ դուք շատ եք հետ մնացել ձեր այժմյան անարժան արարքների և անցյալի ժողովուրդական մեղքերի պատճառով, ինչի համար հատուցել եք բազմաթիվ զոհերով և տանջանքներով, ձեզ տեղափոխելու այն տեղ, որտեղ կմաքրվի ձեր ատելի նողկանքը, որոշ դեպքերում դուք այնքան վիրավորեցիք Աստծոն, որ Նա շրջեց Իր Դեմքը և թողեց ձեզ դարավոր ծանր փորձոթյունների մեջ, որպեսզի դուք գիտակցեք և զղջաք ձեր մեղքերի համար՝ խզելով Նրա Սիրո սուրբ թելերը:
Բայց Աստված հավիտյան չի զայրանում. գթասրտությունը Նրա բնավորության մեջ է, և Նրա շնորհը հավիտյան նրանց հետ է, ովքեր Նրան սիրում են: Նրա օրհնանքը անփոխարինելի է: Նա ձեզ առաջնորդում է Իր հաստատուն Աջով բոլոր մութ ժամանկներում, և Նրա Աչքը զգոն հետևում է ձեզ այս աշխարհի վտանգավոր ուղղիներով անցնելիս:
Այսեղ Ես՝ ձեր Գերագույն Հովանավորս, ներդնում եմ Իմ բոլոր ջանքերը և ուժերը, որպեսզի ուղղեմ ձեր անցյալը, դաստիարակեմ ձեզ և պարուրեմ հավերժիկ գեղեցկությամբ՝ առանձնացնելով ձեզ: Դրա համար Ես համաձայնեցի հեռուներից՝ երկնային անսահմանությունից, կանչել երկու եղբայրներին՝ սլավոնական տոհմի լուսավորներին, որպեսզի նրանց տամ Ճշմարտության Խոսքը և Կյանքի Խոսքը, որպեսզի նրանք դա հասցնեն ձեզ և սովորեցնեն Իմ ճանապարհները, որոնցով դուք կմտնեք հավերժական աշխարհ, որտեղ Ես բնակվում եմ: Կյանքի Լույսը, որ Ես ձեզ ուղարկեցի, որ դուք այնտեղ բնակվեք, բայց որը աշխարհը չընդունեց, այլ մերժեց այն և հայհոյանքի և մահվան հանձնեց Իմ Պատվիրանի Օծյալին՝ Հիսուսին, քանի որ այդ ժողովրդի գործերը նենգ էին:
Բայց Իմ Պատվիրանը խախտողները իրենց ապօրինությունների համար լիովին հատուծեցին, և այսուհետ բաժանության գիծը տարված է: Ճշմարտությունը հավերժ է, Իմ Հայրը անփոփոխ է, Նրա գործերը անհետաձգելի են, դուք Իմ ժողովուրդն եք: Տերը տուն էր փնտրում Իր համար, և Նրա ընտրությունը կանգ առավ սլավոններին, որոնք Երկինքը սիրեցին Նրա Աստվածային Բարերարության համար: Ահա թե ինչու Ես ուղարկեցի Իմ երկու սպասավորներին բարի լուրով՝ թողնել հեթանոսական աստվածների սև խավարը: Եվ եղավ մեծ ուրախություն Լուսավորության Աշհարհներում, երբ Աստված դրեց Իր մեծարգո Անվան Կնիքը ձեր վրա, և ձեր սրտերի մեջ ներդրեց Իր Հոգին հավիտյան պատվիրանի տեսքով: Եվ Ես ներկայացա ձեր այն ժամանակվա թագավորող տիրոջը և տեղեկացրեցի Բարձրյալի Կամքը՝ ընդունել Նոր Կտակարանի Իմ Պատվիրանները, և նա ընդունեց Իմ Խոսքը և դարձավ ի դեմս Ինձ՝ ձեր հոգևոր վերածննդի նախահայրը:
Եվ ասում եմ ձեզ, որ սլավոնական տիրոջ տանը չի ծնվել ավելի խաղաղասերն և բարեսիրտը, որի անսասան հավատը ուխտ դարձավ Աբրահամի օրինակով, որը չափսոսաց և իր սեփական որդուն, այլ զոհաբերեց Աստծուն: Եվ նույնպիսի շնորհակալ ձևով վարվեց ձեր ղեկավարն ու սլավոնական ժողովրդի հայրը, որը առաջնեկի աչքերը զոհեց, նվիրաբերեց Տիրոջը՝ ի նշանավորումն Նրա նկատմամբ անխախտ հավատարմության:
Եվ այդ իսկ օրվանից իրականացավ ձեր կոչումը Հզոր Աստծու կողմից, որը Իր անսահման Իմաստությամբ թույլ տվեց փառաբանել ձեր հետ նաև բոլոր սլավոններին, որոնց մեջ Ամենակարող Տերն է ժամանում և որոնց վիճակված է Նրա Թագավորությունում լինել առաջին տեղում, ինչը այս սարսափելի աշխարհում ուժի մեջ է մտել: Ընդունե՛ք որպես անխախտ ճշմարտություն, որ սլավոնական ժողովրդի գերադասումը անհրաժեշտ է բոլորին, որ Աստված Ինքն է դա անում հանուն Իր ընտրյալի՝ Փրկության Առաջնորդին, որը ամբողջ Փառքով և Ուժով կհայտնվի ձեր մեջ՝ երկրի վրա հաստատելու Աստծո Թագավորությունը՝ Խաղաղության հավերժական Արքայութունը: Եվ նա, ով ժխտում է ձեր առաջնությունը, Ինքը՝ Տերն է ասում, ժխտում է և Ինձ, քանի որ Իմ Իշխանությունը կարող եմ տալ նրան, ում ցանկանում եմ: Եվ եթե Ես տալիս եմ Իմ Կամքով, ապա ո՞վ պէտք է լինի նա, ով Ինձ ընդդիմանում է և սովորեցնում է, թե Ես ինչ անեմ: Նա, ով համարձակվում է, թող կանգնի և ուժերը չափի, և կտեսնի: Ես միակն եմ, և Իմ Խոսքը անխախտ է, Իմ բոլոր արաքների մեջ Ես հավատարիմ եմ ու ճշմարիտ: Իմ Խոսքը քննարկելի չէ. Տերը ձեր առաջնորդն է: Նա ձեր Փեսացուն է, որը ուղարկում է Իր պարգևները և ձեզանով ուրախանում է ինչպես նորապսակը այն սիրո համար, որը դուք հավատով ընդունել եք Նրանից, Ով արքայից Արքան է և Տերը բոլոր տերերի:
Ահա թե ինչու եմ Ես գալիս՝ նախասկզբնական մենաստաններից ձեզ բարձրացնելու դեպի մաքուր և սուրբ կյանք և պահպանելու ձեզ, որպեսզի նորից Բարձրյալի Գերագույն Կամքին հակառակ մեղք չգործեք, որը դեպի անցյալը կշպրտի ձեզ, որտեղ ձեր ապօրինություններով հոգնեցրիք Աստծուն, և Նա թողեց ձեզ հեռվից եկած ձեր թշնամիների դեմ՝ պատժելու ձեզ ձեր իսկ չար բարքերի համար և ի կատար ածելու Բարձրագույն Դատավորի Կամքը: Եվ այն ժամանակվա ձեր անկումի պահին Ես ձեզ պարուրել եմ Իմ Սիրով, այսինքն՝ դուք ամբողջովին չէիք մերժվել Նրանից, Ով ընտրել է ձեզ և երկարատև ստրկության մեջ սովորեցրել համակերպության և համբերության և կյանքի փոփոխության, որպեսզի գիտակցեք մեղքերը, ապաշխարեք և ամբողջ սրտով դիմեք ձեր Տեր Աստծուն, Ում կապված եք մաքուր և անբիծ ամուսնական կապերով և անարատ կյանքով: Եվ ձեր բոլոր տառապանքների և փորձությունների ժամանակ Ես Իմ Ձեռքով զորացրի ձեզ և ուժ ու հոգու ամրություն տվեցի ձեզ, որ լրիվ չընկնեք և չկորչեք հուսահատությունից:
Եվ Իմ բոլոր ուժերով, որոնցով օժտված եմ, սկսեցի ստեղծել ձեզ մոտ մաքուր, անխաթար, Տիրոջ վարքով հոգի: Եվ ձեր բազմադարյան փորձությունների վերջում, երբ Աստծո Նախաձեռնության Բարձրագույն հայեցողությամբ Բարձրյալը որոշեց ազատել ձեզ տառապալից ստրկությունից, Ես առաջինն էի, որ եկա ձեզ ազատագրելու՝ ենթադրելով, որ դուք կօգտվեք ի վերուստ տրված շնորհից, որպեսզի ուղղեք անցյալը: Բայց դուք չարաշահեցիք ազատության պտուղները: Սակայն Ես սկսեցի ձեր ազատագրումը և ներդրեցի այդ գործում Իմ բոլոր ուժերը, որպեսզի դրանք ամենուրեք գործեն՝ հանուն մեծ գաղափարի գիտակցման և կենսագործման, ինչը պետք է մարմնավորվեր կարճ ժամկետներում՝ Իմ Բարձրագույն Պատվիրաններին սպասելով:
Բայց ձեր անմիաբանությունը, ձեր ցոփ կյանքը կասեցրին ձեր և ամբողջ մարդկային ցեղի բարօրությանն ուղղված Սուրբ Գաղափարը: Բայց ամեն ինչ իր սահմանն ունի, դա դուք պետք է լավ իմանայիք: Նորաստեղծ կյանքի այս վերջին տաիներին Ես ձեզ առաջնորդեցի՝ մինչև այս րոպեն պահպանելով ձեզ, և զուգակցեցի հսկայական ջանքեր, որպեսզի պաշտպանեմ ձեզ մեծագույն վտանգներից:
Փառաբանե՛ք Աստծուն, որ Ես նրանցից չեմ, ում հաղթում են: Ժամանակը գնում է, և հիմա, երբ դուք ստուգում եք Իմ Ուժը ու ընդունում եք, որ Ես Աստված եմ, որը չի ստում: Բայց դուք յուրատիպ ժողովուրդ եք, որը չի գիտակցում, թե որտեղ է իր երջանկությունը: Ձեր հոգու գլախավոր թուլությունը համընդհանուր տարաձայնութունն ու բաժանությունն է, որը կասեցնում է սլավոնների սուրբ գործը:
Բայց Ես հավատարիմ եմ Նրա գործին, Ով Ինձ ուղարկել է: Նրա համար չկան արգելքներ, չկան դժվարություններ, Նրա Կամքը հավերժ և ծնկի չեկող Կամք է, և ամեն ինչ, որ ասվում է՝ կկատարվի, բայց ոչ ձեր օրերում, եթե դուք շրջվեք հետ, ինչպես իսրաելական ժողովուրդը անապատի մեջ և կթողնեք ձեր ոսկորները ինչպես նրանք՝ ձեր փոքրոգության և ընդհանուր անհավատության պատճառով: Բայց նոր սերունդը, որին Ինքը՝ Ուժերի Աստվածն է բարձացնում, կիրականացնի Նրա Կանխատեսումները, որոնք վիճակված են կատարվելու: Դուք կարող եք արագացնել կամ կասեցնել ձեր գործի առաջխաղացումը, եթե ապրեք այլասերված ժողովրդների բարձիթողի կյանքով: Եվ դա Ինձ ստիպում է էլ ավելի հովանավորել ձեզ, որպեսզի դուք կրկին չշրջվեք և չընկնեք խարդախների և նենգությունների թակարդը, ինչը ձեզ կյանք կարժենա: Դա ստիպեց Ինձ իջնել վերևից ձեզ մոտ, որպեսզի վերացնեմ և հարթեցնեմ եղբայրական ժողովուրդների հետ ունեցած այն դժոխային բաժանումը, որը բազմաթիվ զոհեր է տվել ձեր համար. դա Սուրբ Ռուսիյան է, որին Աստված կանխատեսել է մեծագույն ապագա՝ իրագործել Նրա Կամքը հանուն ձեր փառքի և Նրա Արքայության փառքի: Դուք կընդունեք Ռուսիայի կողմից հատուցում, ինչպես Մելիքսեթը՝ Աբրահամից, որը և օրհներգվեց: Ռուսիայի այժմյան ուժն ու փառքը ձեզ համար է, ձեզ է պարտական, այդպիսին է Աստվածային Կամքը. մեկը ցանում է, մյուսը հնձում է, և ի վերջո բոլորը մասնակցում են Աստծո Գործերին:
Այժմ դժոխային չարը հեռանում է, գործերը գնում են այլ կերպ, դժոխային ուժերը նահանջում են մարտի դաշտից, Աստծո խաղաղությունը խախտողները ամենուրեք պատժվում են, և Նրա Ճշմարտությունը կվերկանգնվի Երկրագնդի վրա:
Թագավորությունը, որ կհաստատվի Երկարգնդի վրա, չի լինի ատելության թագավորություն, այլ Սիրո: Աչքերը հառե՛ք դեպի երկինք և կտեսնեք, որ աշխարհը հասունացել է բերքահավաքի համար: Շուտով բոլորը կհամոզվեն Իմ Աստվածային Խոսքերի Ճշմարտության մեջ: Եվս մեկ մեծագույն սխրանք և բոլոր սրտերը կդողան, ու աշխարհի մոլորությունները բոլորի համար մեկընդմիշտ կվերանան:
Երկինքը ի նշան իր բարիկամեցողության տվել է ձեզ մեծ գթություն և սիրո սուրբ երաշխիք, որը գտնվում է ձեր մեջ այն օրից, երբ հնչեց պատասխանը, և սկսվեց ձեր մեղքերի քավումը: Եվ Ես նախազգուշացնում եմ՝ պահպանեցե՛ք այն, ինչը ստեղծվել է, ու մի՛ ոչնչացրեք այն, քանի որ սուրբ է: Իսկ եթե փորձեք սրբապղծել՝ կբերեմ ձեր վրա երեք դժբախտություն՝ սով, սպանդ և կործանում, և չի լինի ձեզ ներում, այլ կդատվեմ ձեզ հետ, որ միշտ հիշեք, թե ինչ է ասել Աստված: Պահպանե՛ք իմ Խոսքերը: Այն երաշխիքի մեջ, ինչը ձեզ վստահեցի, բովանդակվում է ձեր ապագան. նա է ձեր տան օրենքի հուշատախտակը, ձեր ցեղի հույսն ու կյանքը:
Լսի՛ր ինձ, սլավոնակա՛ն ցեղ, և եղի՛ր վկան այն բանի, ինչ որ Ես ձեզ ասացի: Այժմ դիմում եմ ձեզ, Ի՛մ սպասավորներ, վարողներ, ուսուցիչներ և ձեզ՝ դպիրնե՛ր, փարիսեցինե՛ր, երեսպաշտնե՛ր, ձեզ պատվիրում եմ. մի՛ այլանդակեք Իմ ժողովրդին, որին ձեզ եմ վստահել, հրաժարվե՛ք սխալ ճանապարհներից, ժամանակ եմ տալիս մտածել և Իմ ժողովրդին տանել Ճշմարտության ճանապարհով, մի՛ տարեք նրան մոլորության, օգնեցե՛ք անպաշտպաններին իրենց վշտերում և մի՛ վիրավորեք աղքատներին:
Դե՛ն նետեք ապօրինությունը, անճշտությունը, թողե՛ք ցոփությունը, քանի որ Աստված չի կարող տեսնել այդ զազրելի երևույթները, որոնք կատարվում են ամենուրեք: Նրա համբերությունը անցել է բոլոր սահմանները և Ես կոչված եմ վերջ տալու անջնջելի չարիքին: Մտածե՛ք, քանի դեռ ժամանակ կա, գալիս է ժամը, երբ ուշ կլինի Ինձ գտնել, Ձեզ պատած անհավատությունը բարին չի բերի ձեզ:
Ահա, երկրորդ անգամ եմ գալիս ձեզ մոտ այն ժամանակից, ինչ դարձաք Իմ ժողովուրդը: Գալիս եմ, որ տեսնեմ ձեզ սեփական Աչքերով՝ ինչպիսի՞ն եք դուք, ինչպե՞ս եք ապրում, և Իմ Հոգին դողում է տխուր պատկերներից: Ողբալի եք դուք. ինչ ձեռք էի բերել, զոհել եմ ձեզ համար՝ կյանք, փառք ու պատիվ, իսկ դուք չարաշահել եք Իմ Բարությունը և Իմ Սերը:
Իմ առջև կանգնած են բազմաթիվ դժբախտ ձեր եղբայրները և քույրերը՝ հենց ձեր կողմից բռնաբարված ու թալանված: Գնացե՛ք նրանց մոտ, խոստովանեցե՛ք ձեր մեղքերը և ապրեք խաղաղ ձեր մոտիկների հետ: Ես ցանկանւմ եմ, որպեսզի այդ օրը, երբ ձեզ կհայտնվի Իմ ամբողջ Փառքը, լինի ցնծության օր, այլ ոչ թե վշտի: Օր՝ նվիված Իմ Աստծուն:
ԵՍ՝ ԷԼՈԽԻԼՍ, ԱՍՏԾՈ ՊԱՏՎԻՐԱՆԻ ՀՐԵՇՏԱԿՍ:
Превода e направен от Lili Manuk